Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ. Վոլինկին (տեսանյութ)

Քաղաքականություն
despan

Երեւանի երկաթուղային կայարանի նախասրահում այսօր բացվեց «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պաստառների ցուցահանդեսը, որը ներկայացնում է Արմտագի՝ ներկայիս` «Արմենպրես» գործակալության՝ Հայրենական մեծ պատերազմի տարիների արխիվային պլակատներն ու լուսանկարները։ Հայկական հեռագրական գործակալությունը ցուցադրված պաստառների այս հավաքածուն կազմել է 1941 թվականի ամառվանից մինչեւ 1943 թվականի կեսերը։ Այստեղ ներառված են հայ լավագույն նկարիչների ու ծաղրանկարիչների աշխատանքները, որոնց համար էլ տեքստեր գրել են հայ հայտնի գրողներ։ Միջոցառմանը ներկա ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հատկապես կարեւորում է այս ցուցահանդեսը, քանի որ այն արվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75- ամյակի տոնակատարություններին. «Շատ հետաքրքիր ցուցահանդես է, այն ցույց է տալիս պատերազմին մասնակցած ազգերի ոգին։ Կարեւոր է, որ այս ցուցահանդեսը ներկայացված է հենց Երեւանի երկաթուղային կայարանում, այստեղ անցուդարձը շատ է, արտերկրի հյուրերը նույնպես կծանոթանան պատմությանը»,- ասաց նա։ Ի դեպ, հավաքածուի մյուս մասն էլ կցուցադրվի «Զվարթնոց» օդանավակայանում։ Դեսպան Իվան Վոլինկինը լրագրողների հետ զրույցում չշրջանցեց նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Երկրին ցանկանալով կայունություն՝ նա ասաց, թե հարցը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ։