Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարար. «Ժառանգություն ենք ստացել նեխած համակարգ» (տեսանյութ)

Հասարակություն
bant

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եղել է բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւ իրավիճակը հրաշալի պատկերացնում է ։ «Պետք է նկատի ունենանք, որ Խորհրդային միությունից մենք ժառանգություն ենք ստացել նեխած համակարգ, եւ խայտառակ վիճակը մենք չէինք կարող կարգի բերել 20-25 տարիների ընթացքում»,- «Ա1+»-ին ներկայացրեց նախարարը։ Հովհաննես Մանուկյանի խոսքերով՝ որոշակի քայլեր արվում են. որպես օրինակ նա բերեց «Արմավիր» ՔԿՀ-ն։ «Մյուս ՔԿՀ-ներում մեր սուղ միջոցների հաշվին փորձում ենք վերանորոգում անել, քիչ թե շատ մարդկային պայմաններ ստեղծել, բայց դա ժամանակ է պահանջում»,- ասաց նախարարը։