Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնավորումն ուղղակի սպանում է. Վ. Սարգսյանը՝ «գենդերային հավասարության» մասին

Քաղաքականություն
89627a77bf0271b56b03fba3cc6ba689

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առարկություններ ուներ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ: Վիգեն Սարգսյանը նկատի ունենալով «գենդերային հավասարություն» տերմինը, շեշտեց, որ վերադառնում ենք նույն խնդրին: Պարոն Սարգսյանը հիշատակեց Գենդերային հավասարության մասին օրենքը, որը հասարակական շրջանակներում հակասությունների առիթ տվեց: Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Ընդ որում` հիմնավորումն ուղղակի սպանում է, երիտասարդության շրջանում կա սխալ եւ թերի մեկնաբանություն, եւ դա պետք է ուղղել, գենդեր բառի մասին է խոսքը: Մենք դա անցանք սոցիալական ապահովության նախարարության հետ, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին իր դիրքորոշումը հայտնել է, հարկավոր է խմբագրական փոփոխություն կատարել»,- ասաց պարոն Սարգսյանը: Նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, այն ընդունվեց՝ հետագայում խմբագրական աշխատանքներ կատարելու պայմանով: