Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվում հանդես կգա Հայաստանի երկու հրաձիգ

Սպորտ
unnamed39

Բաքվում տեղի ունեցող Եվրոպական առաջին մարզական խաղերին Հայաստանի հրաձիգներից կմասնակցեն Հրաչիկ Բաբայանը (հրացան) եւ Նորայր Առաքելյանը (ատրճանակ): Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նրանք հանդես կգան ՀՀ հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: Հունիսի 16-ին մեր ժամանակով ժամը 09:00-ին կմեկնարկի օդամղիչ հրացանով 10մ, 60 կրակոց վարժության որակավորման փուլը, որին կմասնակցի 19-ամյա Հրաչիկ Բաբայանը: unnamed5   unnamed4