Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձգության լավագույն արդյունքը ցույց տվեց Հրաչ Բաբայանը

Սպորտ
hra

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած հրաձգության «Աշխարհի գավաթի» հերթական փուլում Հայաստանը ներկայացրին 4 հրաձիգներ` Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաեւ Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) եւ Քրիստիան Լաուեր ամուսինները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նրանցից համեմատաբար հաջող հանդես եկավ Հրաչ Բաբայանը, որը փոքր տրամաչափի հրացան, 50մ երեք դիրքից (40 կրակոց ծնկած, 40 պառկած եւ 40 կանգնած) վարժությունում մտավ եզրափակիչ փուլ, որտեղ 1162 միավորով գրավեց 48-րդ տեղը: Քրիստիան Լաուերը նույն մրցումներում վաստակեց 1151 միավոր եւ գրավել 67-րդ հորիզոնականը: Հավելենք, որ Սուրեն Բերյանը այս մրցաշարում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ: Օդամղիչ հրացան, 10մ վարժությունում նա խոցել էր 621,8 միավոր, ինչը 1,8-ով գերազանցում է ՄԿՍՎ ցուցանիշը: