Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 միլիոն դրամ՝ էլեկտրացանցի աշխատակիցների ապահովագրության համար (տեսանյութ)

Տնտեսություն
diana-nkar

«Վերջին երեք տարիների փորձը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը որքան թանկացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, այնքան նրա ֆինանսատնտեսական վիճակը վատանում է , այսինքն մարդկանց գնողունակությունը ընկնում է, և մարդիկ սկսում են ավելի քիչ հոսանք օգտագործել։ Եթե այս ամբողջ շղթան ենք սկսում դիտարկել, ապա դա հասնում է մինչև արտադրողին ու բարձրավոլտ էլեկտրացանցին, ու նրանք էլ չեն կարողանում համապատասխան ձևով էլեկտրաէներգիա սպասարկել»,-շեշտում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Վերջինս անհիմն է համարում բարձրավոլտ էլեկտրացանցի աշխատակիցների համար 100 միլիոն դրամ առողջապահական պարտադիր ապահովագրության վրա ծախսվող գումարները։ «Ոչ մեկս դեմ չենք դրան, բայց աղքատ երկրում նման խնդիրներ դնելը նշանակում է ընդհանրապես քանդել քո տնտեսությունը։ Մենք նույնիսկ պարտադիր կենսաթոշակային համակարգ չենք կարողանում այսօր ներդնել, ուր մնաց թե առողջապահության պարտադիր ապահովագրություն։ Դրանից հետո տեսնում ենք դերատիզացիոն աշխատանքներ, այսինքն՝ պայքար կրծողների դեմ ՝ 40 միլիոն դրամ էլ ծախսում են կրծողների դեմ պայքարելու համար և այլն։ Ով է ասել, որ մեր երկրում մինիմում աշխատավարձը պետք է լինի 50.000 դրամ, այս բոլորը ծախսերը գոնե մասամբ հոգալու համար մեր նվազագույն սպառողական զամբյուղը մեկ մարդու հաշվով պետք է կազմի 110.000 դրամ, բայց պետությունը չի կարողանում դա վճարել, մենք էլ հասկանալով՝ համաձայնվել ենք 50.000 դրամի հետ»,-նշում է տնտեսագետը։ Այս համատեքստում պարոն Խաչատրյանը   ծաղրանքով նկատում է, որ քաղաքացիներն այս բոլոր պրոբլեմներով հանդերձ հիմա էլ ստիպված են լինելու կրծողների դեմ պայքարի ու էլեկտրացանցի աշխատակիցների ապահովագրության մասին մտածել։   Մանրամասները՝ տեսանյութում։