Հոլոքոստի թանգարանում նշվել է ցեղասպանության 100 ամյա տարելիցը

Նյու Յորքի Քուինս շրջանի Լոնգ Այլանդի ,,Հոլոքոստ,,-ի թանգարանում, մայիսի 30-ին տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ։ Այն աղոթքով բացեց Սրբոց Նահատակաց եկեղեցու արժանապատիվ տեր Աբրահամ քահանա Մալխասյանը ։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ։ ԱՄՆ-ի և ՀՀ օրհներգերից հետո ելույթ ունեցավ թանգարանի տնօրենուհի ՝ Բեթի Լիլաքը և թանգարանի ատենապետ՝ Ստիվեն Մարքովիցը ։ Ընդարձակ և հետաքրքիր զեկուցւոմով հանդես եկավ նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիզոր դեսպան Զոհրապ Մնացականյանը , որից հետո ներկաներին ողջյունեցին Սրբոց Նահատակաց Ազգային Վարժարանի աշակերտները ։ Երեխաների կատարմամբ հնչեցին ,,Իմ անունը Հայաստան է,, ,,Սարդարապատ,, և Կոմիտասի ,,Լեպո լե լե,, երգերը ։ Անգլերեն լեզվով նրանք արտասանեցին նաև նահատակ գրողների ստեղծագործություններից ։

Կոմիտասը խորհրդանիշն է մեր զոհվածգրողմերի, և եթե ինքը ֆիզիկապես ողջ մնաց, բայց չկարողացավ իր արվեստը շարունակել, որովհետև հոգեպես խանգարված էր, և իր մահը շատ տխուր ձևով հոգեբուժարանի մեջ եղավ ։ Եվ ես մեր երեխաներին օրինակ բերելով ասացի, որ իմ տարեկիցների համար ապրիլի 24 ը սուգի, սև հագնելու օր է ։ Այսօր մենք ուրախ ենք, որ մեր երեխաները ապրելով այս երկրի մեջ, չեմ ցանկանա որ այդ օրը նունպես սև հագնեն, այլ ճերմակ և հույսի վարդերով՝ անմոռուկներով դիմավորեն ապրիլի 24- ը, ասաց Ազգային Վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը ։

Երեխաների ջերմ ելույթից հետո, ներկաներին իր խոսքն ասաց, ցերեկոույթի պատվավոր հյուր՝ Երևանի Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, դոկ․Սուրեն Մանուկյանը ։

Վերջում տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեց նաև երրորդ սերունդի ներկայացուցիչ` Ռաֆայելը ։

Ներկաները մեծ հետաքրքությամբ դիտեցին նաև Հայոց ցեղասպանության 100 ամյատարոլիցին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր ,,Հոլոքոստ,,-ի թանգարանը;

h

h1

h2

h3

h5

h6

h7

h8

 

Լուսանկարները՝ հեղինակի                         ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ն յու  Յորք