Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացիական պայմանագիր»-ը կհամագործակցի կոնկրետ օրակարգ ունեցող ուժերի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol1

Արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն ընդդիմություն է իշխանությանը, այլեւ ընդդիմություն է ընդդիմությանը.  հարցին նորաստեղծ կուսկացության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չգիտեմ ընդդիմություն ասելով ում նկատի ունեք: Մենք ընդդիմությունն ենք: Եթե  գրողը չունի թուղթ ու գրիչ, կամ համակարգիչ, ինքը չի կարող վեպ գրել, ինքը կարող է անընդհատ խոսել վեպ գրելու մասին, բայց քանի դեռ իր սեղանին դրված չէ թուղթ ու գրիչ, կամ համակարգիչ, կամ գրամեքենա, եւ կամ անհրաժեշտ գործիքը, նա վեպ այդպես էլ չի գրի: Իմ քաղաքական գործունեության հետևությունը հետևյալն է` քանի դեռ չկա  գործիքը, գործը հնարավոր չէ անել: Իշխանափոխության գործիքը  ինստիտուցիոնալ ընդդիմությունն է, և մենք ստեղծում ենք դա»: Իսկ կհամագործակցե՞ն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ. պարոն Փաշինյանն ասաց, որ որեւէ ուժի հետ համագործակցության հարց քննարկելու համար պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է դնում իր առաջ տվյալ ուժը, ինչ միջոցներով է փորձում հասնել իրագործման. «Երբ կլինի կոնկրետ օրակարգ, որը մեր քաղաքական ծրագրերի շրջանակում լինի, իհարկե, պատրաստ ենք համագործակցել»։