Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական թեմատիկայով «Էրեբունի» գրիչներն արժեն մինչև 52999 դոլար

Հասարակություն
221

Գրիչ արտադրող աշխարհի ամենանշանավոր և հնագույն ընկերություններից մեկը` իտալական բարձրաշխարհիկ աքսեսուարների Montegrappa ընկերությունը թողարկել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայկական թեմատիկայով գրիչների հուշանվերային հավաքածու: Էրեբունի անունը կրող հավաքածուն պարունակում է երեք տեսակի գրիչ` «Հոգևոր», «Հավերժ» եւ «Գրական» անվանումներով: «Հոգևոր» անվանումով գրչից Montegrappa-ն արտադրել է սահմանափակ քանակությամբ` 100 հատ, «Հավերժից»` 1915, իսկ «Գրական» անունը կրող գրիչները, որ ամենօրյա օգտագործման համար են, անսահմանափակ քանակությամբ են արտադրվել: «Գրականը» այս հավաքածուի ամենաէժան գրիչն է ($360.00-ից $790.00): Ըստ ընկերության կայքի, «Հոգևոր» գրիչների գները սկսում են $5,699.00-ից եւ հասնում մինչև $52999.00: grich Նրանցից յուրաքանչյուրի վրա պատկերված է հայոց պատմությունից հատկանշական դրվագներ եւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող տարրեր: Գրիչները պատրաստված են ոսկուց, արծաթից եւ թանկարժեք քարերից, ինքնահոս տարբերակով: 1 Մտահղացման հեղինակները Դուբայում բնակվող հայ գործարարներ Գրիգոր Ջաբուրյանն ու Տիգրան Չափլաքյանն են: Գրիչների պատյանները արվեստի գործեր են, որոնք հեղինակը լիբանանահայ արվեստագետ Գոգո Սաքայանն է: Նա գրիչների դիզայնի համար օգտագործել է հայկական խորհդանիշներ` Զվարթնոց տաճարից մինչև նուռ: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց արվեստագետը` մտահղացմանն օժանդակել է նաև հայր Մեսրոպ Թոփալյանը, որի` այս առիթով պատրաստված հայոց պատմությունը ներկայացնող գիրքն արդեն թարգմանվել է 7 լեզվով եւ տրվում է գրչի հետ: Բացի 100 հատից, ևս 25 հատ «Հոգևոր» անվանումով գրիչ արտադրվել է նվերի համար: Գրիչներն առաջին անգամ ներկայացվել են Վատիկանում. առաջին նվեր ստացողներից է եղել Հռոմի Պապը: Թանկարժեք գրիչը նվեր է ստացել նաև Շառլ Ազնավուրը: Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը` գրիչների վաճառքից ստացված եկամտի մի մասն ուղղվելու է կրթական նպատակների: pap