Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիվառո Հայկական Առցանց Խաղերի եզրափակիչ

Բիզնես
AOC22

Մայիսի 22-ին «Կովկաս» համալիրում կայացան Վիվառոյի Հայկական առցանց երկրորդ խաղերի եզրափակիչները և մրցանակաբաշխությունը: 6-ամսյա առցանց պայքարից հետո նարդու, բլոտի և պոկերի մրցաշարերում ուժեղագույններին պարզելու համար մասնակիցներն առաջին անգամ մրցում էին կենդանի խաղում: Ծավալվեց լարված և հետաքրքիր պայքար, որի արդյունքում արդեն երեկոյան բոլոր մրցանակները գտել էին իրենց տերերին: Նարդու կանանց մրցաշարում հաղթեց Անահիտ Թարվերդյանը, իսկ տղամարդկանց շարքում լավագույնը Ավետիս Ռոստոմյանն էր, ով Վիվառոյի կողմից պարգևատրվեց սեպտեմբերին Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք 25 մլն դրամ երաշխավորված մրցանակային ֆոնդով մրցաշարին մասնակցության փաթեթով: Բլոտի մրցաշարում հաղթանակ տարած Եղիշ Աբրահամյանը ստացավ հուլիսի 23-24 Ֆրանսիայի Սեն-Ժերմենի մրցաշարի մասնակցության ամբողջական փաթեթ: Պոկերում իրեն հավասարը չուներ Վահե Ոսկանյանը, ով կփորձի իր ուժերը նաև մայիսի 28-31-ը Թբիլիսիում կայանալիք 120 մլն դրամ մրցանակային ֆոնդով մրցաշարում: Բացի ուղեգրերից հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին նաև գավաթներով, մեդալներով, մրցանակներով և պատվոգրերով: