Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրումցիները պոչամբարում նկատել են հորթի մարմին

Հասարակություն
hhh

Մեծ Այրումի բնակիչներն այսօր պոչամբարում նկատել են հորթի մարմին։ Լուսանկարները նրանք տեղադրել են «Այրում/Ճոճկան - Դեմ ենք նոր պոչամբարին» ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ նախաձեռնության հեղինակները դիմել էին կոչով. «Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Մեծ Այրումի եւ այրումցիների ապագայի հանդեպ՝ միանալ եւ ակտիվորեն մասնակցել ֆլեշմոբ ֆոտոակցիային։ Ակցիային աջակցելու համար հարկավոր է նկարվել «ԴԵՄ ԵՄ ՊՈՉԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ. S.O.S. ՄԵԾ ԱՅՐՈՒՄ» գրությամբ պաստառով, այնուհետև տարածել լուսանկարը սոցիալական ցանցերում՝ անկախ նրանից, թե որտեղ եք»։ poch