Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է խաչքարը հայերի համար. մեկնաբանում են բրիտանացիները

Հասարակություն
x

theculturetrip.com բրիտանական կայքը անդրադարձ է կատարել խաչքարի պատմությանը, նրա ունեցած նշանակությանը հայ ժողովրդի կյանքում։ Հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով։ Խաչը թերևս քրիստոնական ամենահայտնի խորհրդանիշն է, այն առավել արմատացած է հատկապես հայկական մշակույթում։ Հայաստանում ուր էլ որ գնաք կհանդիպեք հազարավոր խաչքարերի։ Ամենահին քրիստոնյա հայերի ստեղծած արվեստի աշխատանքներում խաչը կարևորագույն տեղ էզբաղեցնում։ Միջնադարյան հայ վանականներից մեկը, իր նկարագրությունում արտահայտում է խաչի նշանակությունը հայերի համար. «Խաչը փրկություն է, խաչը կյանք է, խաչը պաշտպան է մեր թշնամիներից, խաչը երկնային քաղցրություն է ներարկում, խաչը մտքի ուժ է, խաչը ոգու ուրախություն է, խաչը բարձր առաքինություն է»։ xach2 Այս բոլոր նշանակություններով հանդերձ` խաչը քրիստոնյա հայերի ինքնության և միության խորհրդանիշն է։ Սկսած 4-րդ դարից, երբ հայերն ընդունել են քրիստոնեությունը, որպես պետական կրոն, այն սկսել է արտացոլվել հայերի ազգային գիտակցության մեջ։ Հայերի հովանավոր սուրբ Գրիգոր Լուսավորիչը, քրիստոնեական գաղափարներն ավելի արմատավորելու համար մեծ քարոզչական աշխատանք ծավալեց, այդ ժամանակվա հայերի քրիստոնեական գաղափարներն ավելի կերպավորելու համար նա հրամայեց ստեղծել առաջին խաչքարերը։ xach3 Ուսումնասիրողների նախնական տվյալներով՝ խաչքարն ունի նմանություն արվեստի այլ բարձր գործերի, մասնավորապես՝ կելտական Բարձրագույն Խաչին և Լիտվական Կրիսդիրբիստեին։ Խաչքարը քանդակի մի տեսակ է, որն ունի զարդանախշերի տարբեր տեսակներ՝ ծաղկային, բուսական, երկրաչափական, ինչպես նաև հայտնի Աստվածաշնչյան տեսարաններ։ Քարի քանդակի արվեստը հայկական միջավայրում հասցված է բարձր՝ արվեստի աստիճանի։ Այնուամենայնիվ, խաչը բոլոր պարագաներում չէ, որ լավ բաների խորհրդանիշ է հանդիսանում. այն նշանավորում է նաև Հայաստանի հեթանոսների նկատմամբ իրականացված հետապնդումները։ xach1 Հայերի շրջանում տարածված է եղել նաև լեռան պաշտամունքը։ Սա Աստվածաշնչում արտացոլվել է այն դրվագում, երբ Սինա լեռան վրա Մովսեսը հաղորդակցվում էր Աստծո հետ։ Վաղ հայերի համար լեռների միջոցով հաղորդակցումը իր արտահայտությունն է գտել քրիստոնեական ժառանգության մեջ։ Հայերը լեռների նկատմամբ պաշտամունքը քրիստոնեական հավատի մեջ ամփոփել են՝ խաչքարեր կանգնեցնելով եկեղեցիների բակերում։ Ուշագրավ է հատկապես մի հանգամանք, որ հայերը խաչքարեր տեղադրում են ոչ միայն հոգևոր նշանակության, այլ նաև պատերազմական հաղթանակներ խորհրդանշող տարածքներում։ Որոշներն էլ նվիրված են որևէ նկարչի, հայտնի գործչի կամ եկեղեցական ծառայողի։ Արժեքավոր խաչքարեր պատրաստելու ավնդույթներն այսօր էլ շարունակվում են։ Ժամանակակից վարպետների կողմից քանդակվող խաչքարերը նույնպես կրում են անցյալում ստեղծված գործերի կնիքը։ Վարազդատ Համբարձումյանը այս մասին խոսելով՝ նշում է. «Իսկապես, ժամանակակից խաչքարերը շարունակում են կրել դեռևս 2000 տարի առաջ օգտագործված հնագույն խորհրդանիշներ, ինչպիսիք են՝ արևը, խաչը և հավերժության անիվը»։ xach Այլ դեպքերում օգտագործվում են նաև սրբերի ու բիբլիական տեսարանների պատկերներ, աղավնի, որթատունկ։ Խաչքարերը շատ դեպքերում նման են իրար, սակայն իրականում նրանցում առկա են իմաստային տարբերություններ։ Կապելով հայ ժողովրդի անցյալն ու ներկան՝ խաչքարերը շարունակում են ապրել քրիստոնեական այս հնագույն ժողովրդի հետ՝ արվեստի այս տեսակը դարձնելով հայկականության անկյունաքար։