Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատավորներ չեն, այլ կապիկներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
himnadir51

Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, բայց նրա մտադրությունը բանի նման չէր. ըստ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ Սեֆիլյանը պատրաստվում էր ամսի 24-ին ինչ-որ անհնազանդության։ Ռուստամ Գասպարյանին հետաքրքիր չէ, որ Սահմանադրությունն անհնազանդության դեմ որեւէ պատասխանատվություն չի նախատեսում. «Սահմանադրության խնդիր չի էստեղ, սա մեր ազգի խնդիր ա»։ Ազգի խնդիրը, այսինքն, ապրիլի 24-ն անցավ։ Ըստ Վահրամ Բաղդասարյանի, այսօր այլ իրավիճակ է, ազգի խնդիր չկա. «Կուզեն իշխանափոխություն բարձրաձայնեն, կուզեն նստացույց, ինչ ուզում են»։ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն առաջինն էր, որը ոստիկանական ուժերին կոչ արեց համապատասխան միջոցներ ձեռք առնել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեմ։ Հիմա արդեն, ըստ նրա, կարող են բաց թողնել տղաներին. «Օրենսգիրքն է դա թույլ տալիս, որ արարքը կարող է դադարել այլեւս հասարակության համար վտանգ պարունակելուց եւ այդ հիմքով կարելի է վերանայել նրանց կալանավորման հարցը»։ Իսկ ո՞վ է պատասխան տալու ազգի խնդրի պատճառով մարդկանց ճաղերի հետեւում մեկ ամսից ավել փակելու համար։ Ըստ Արմեն Ռուստամյանի, դա արդեն Եվրադատարանը պետք է որոշի, եթե իհարկե ապօրինի ճանաչեն կալանման վճիռը.«Այն դատավորը, որ այդ վճիռը կայացրել է եւ Հայաստանը նրա պատճառով հայտնվել է սանկցիաների տակ, իսկ մենք ունենք այդպիսի տասնյակ դեպքեր, ինչ-որ պետք է ձեւեր գտնվի, որ նա պատասխանատվության ենթարկվի»։ Մեկ միլիոն աղքատություն ունեցող երկրում արդարադատության կոռումպացվածությունն ամենաբարձրն է, այնպես որ, ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավարի, դատավորների պատասխանատվության հարցը բացառված չէ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանում է. «Եթե ապագայում պարզվի, որ նրանք ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների համար, էստեղ երկու կարծիք չի լինելու, բոլոր էն դատավորները, ովքեր կայացրել են նման վճիռներ՝ քաղաքական վճիռներ իրավական մատուցմամբ, անպայմանորեն պիտի ենթարկվեն պատասխանատվության»։ Մեր համաքաղաքացիները նույնպես սպասում են, որ մինչեւ հիմա բոլոր քաղաքական գործիչներին կալանքի սանկցիա տված այդ դատավորները վաղ թե ուշ պետք է նստեն բանտում։ Ավելին՝ տեսանյութով