Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներման հարց չի՞ քննարկվել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol1

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ քառօրյային այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց. «Վերջին շրջանում հսկայական նամակներ ու զանգեր են ստացվում, որ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կլինի համաներում: Հասկանում եմ, որ դա միայն ԱԺ իրավասությունը չէ: Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք որեւէ տեղեկություն՝ կա՞ արդյոք այդպիսի հավանականություն, որ առաջիկայում կլինի համաներում»: «Նման տեղեկատվություն չունեմ, որեւիցե նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»,- հատարարեց Գալուստ Սահակյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալի երկրաշարժի արդյունքում զոհվածների հիշատակը: ԱԺ-ն ընդունեց առաջարկն ու հոտնկայս հարգեց երկրաշարժի զոհերի հիշատակը: