Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայում վնասել են Ալիկանտեի հայկական խաչքարը

Պաշտոնական
աա

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնոթւյան հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 2015թ. ապրիլի 12-ին անհայտ անձինք կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարի վրա քանդակված  խաչը և վնասել խաչքարը: Տեղի հայ համայնքը դիմել է քաղաքի համապատասխան մարմիններին (քաղաքային իշխանություններ, ոստիկանություն), որպեսզի խաչքարը վերականգնվի, իսկ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության: Այժմ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում համայնքի կողմից կազմակերպվող ապրիլյան բոլոր միջոցառումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև խաչքարը հետագա վնասումից զերծ պահելու համար: