Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային կոխ ըմբշամարտը նոր ղեկավար ունի

Սպորտ
sport-kox

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի նախկին նախագահը հրաժարական է տվել: Այդ պաշտոնում առաջարկվել է հունա-հռոմեական ոճի ըմբիշ, 2001թ աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի թեկնածությունը, որն էլ քվեարկությամբ միաձայն ընտրվել է նախագահ: Նախարար Գաբրիել Ղազարյանը նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում ազգային կոխ ըմբշամարտի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցելու է ՀՀ մշակույթի նախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Հավելենք, որ համաժողովին որպես հրավիրված հյուր մասնակցել է ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Գինտաուտաս Վիլեյտան, որը միաժամանակ համակարգում է ազգային մարզաձեւերի հետ տարվող աշխատանքները: