Թուրքիային չեն հետաքրքրում հայ-թուրքական արձանագրությունները. թուրքագետ (տեսանյութ)

«Գալիպոլիի ճակատամարտի 100 -ամյա միջոցառումները չեղյալ հայտարարելու, իսկ այնուհետև հերքելու մասին հայտարարությունները թուրքական իշխանությունների դեմ քայլ էին»,- համոզված է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Չեղյալ հայտարարելու մասին լուրը, ըստ թուրքագետի, գրել էր ազգությամբ ադրբեջանցի լրագրողը։ Լուրը գրված էր անգլերեն, իսկ տվյալ լրատվամիջոցը պատկանում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների թշնամի համարվող Ֆեթուլահ Գյուլենին, ով Թուրքիայում համարվում է ամերիկյան գործակալ:

Ինչ վերաբերում է ՀՀ կողմից հայ-թուրքական արձանագրությունների ետկանչին, թուրքագետը նկատեց. «Թուրքիայում դա առանձնապես արձագանք չգտավ: Թուրքական ԱԳՆ-ն հանդես եկավ այնպիսի չեզոք հայտարարությամբ, որը հերթական անգամ ապացուցեց, որ Թուրքիային չեն հետաքրքրում այդ արձանագրությունները, և դրանք ժամանակին կնքել էին ցուցադրական նպատակներով»: