Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարզ բացատրել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
77275cd2bce534e1dcf6bf42221c6c46

(Լեւոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման - խմբ.) «Պատեհությունը կորսված է հենց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվող բռնությունների պատճառով»,-ասում է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հանդիպման առաջարկ անելով Տեր-Պետրոսյանն ուզում էր Սերժ Սարգսյանին հասկացնել, որ Ցեղասպանության 100-ամյակը նա չպետք է օգտագործի իր ներքաղաքական դիրքերն ամրապնդելու նպատակով. «Տեր-Պետրոսյանի դիմումը Սերժ Սարգսյանի ձեռքերն այս ճնշումով կապելու միջոց էր, որ նա չկարողանա հարվածի ԲՀԿ-ին, չկարողանա այն տեռորը որ կիրառում է ԲՀԿ-ի նկատմամբ, ծավալել»։ Նամակով, ըստ Լեւոն Զուրաբյանի, Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարզ բացատրել է, որ Ցեղասպանության 100-ամյակն ավելին է, քան նախագահի պաշտոնով պայմանավորվող ներքաղաքական խնդիրները, մարդը պետք է կարողանա տարանջատել դրանք. «Շատ սպասել Տեր-Պետրոսյանը չէր կարող, ապրիլի 24-ը մոտենում է, միեւնույն ժամանակ իր քայլն ուղղված էր ապացուցելու, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի այս համազգային հարցն օգտագործելու ներքին քաղաքական դիրքերի ամրապնդմամբ»։ Վահրամ Բաղդասարյանին ի տարբերություն Տեր-Պետրոսյանի առաջին նամակի, որտեղ քննադատվում էր Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը, երկրորդ նամակը ավելի լավն է թվում. «Բավականին առաջընթաց կա եւ ողջունում ենք այս նամակը»։ Դա չի նշանակում, որ նամակի դրույթների հետ Վահրամ Բաղդասարյանը համաձայն է։ Ավելին, նա չի ուզում խորը քաղաքական վերլուծության ենթարկել նամակը եւ այնտեղ փնտրել ավելին, քան գրված է. «Դա վերաբերվում է երկու նախագահներին, նախկին եւ ներկա։ Եվ էդ հանդիպումից հետո ենթադրություններ կանենք, եթե լինի այդ հանդիպումը»։ Տիգրան Ուրիխանյանը պատասխան չունի այն հարցին, թե ներքաղաքական ի՞նչ ակնարկներ կային Սերժ Սարգսյանին ուղղված Տեր-Պետրոսյանի նամակում. «Ես միանշանակ պատասխան չունեմ»։ Միանշանակ չէ նաեւ պատասխանն այն հարցի, թե արդյո՞ք նամակը թիկունքից հարված էր ուղղված Գագիկ Ծառուկյանին։ Չէ՞ որ միայն նամակից հետո տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հաշտության հանդիպումը. «Միգուցե տեղի ունենալու պարագայում մենք կկարողանայինք ինֆորմացիա ունենալով հանդերձ տալ ավելի համապարփակ եզրակացություն»։