Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն արյունահեղության հոտ է առնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Rustamyan-Armen6

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ է առնում։ Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի. «Մենք կարող ենք կորցնել այն ամենն, ինչ որ ունենք՝ փորձելով իբրեւ թե ունքը սարքելու տեղ աչքն էլ հանենք եւ ամբողջ աշխարհով խայտառակ լինենք»: Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետեւում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին. «Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք, հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետեւ Աստված տա հաջողվի»:  Ըստ պարոն Ռուստամյանի, Գագիկ Ծառուկյանն առաջինն է ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին: Եվ Սերժ Սարգսյանը համապատասխան ձեւով արձագանքելու հիմքեր ունի. «Ամսի 5-ին, երբ որ օրինակի համար կարդում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթը, ես դա բացարձակապես չեմ ընդունել, որ իր այսպես ասած կյանքի գնով կամ ժողովրդին հրապարակներ հանելով, լցնելով կանխի ի՞նչը` Սահմանադրական բարեփոխումները: Է, լավ: Սա ժողովրդավարական մոտեցում է։ Եվ երբ որ էսպես եք վարվում, դուք տալիս է քարտ բլանշ իշխանություններին, որ ասեն` տեսեք իրանց պահանջն ինչն է, ուրեմն ես պետք է կոշտացնեմ իմ դիրքորոշումները, որպեսզի կարողանամ ժողովրդավարական բարեփոխումները անցկացնեմ»: Դաշնակցությունն ուզում է, որ սահմանադրական բարեփոխումները տեղի ունենան: Այս հակամարտությունն արտահերթ ընտրություններով հանգուցալուծելն, ըստ պարոն Ռուստամյանի, հարցի լուծում չէ։ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ «Այն մեխանիզմները, որոնք աշխատում են ընտրությունների ժամանակ, շատ քիչ կապ ունեն ժողովրդի համակրանքի հետ»: Արմեն Ռուստամյանի պատկերացրած մեխանիզմը հետեւյալն է` կողմերը նստում եւ բանակցում են սահմանադրական բարեփոխումների եւ ընտրական համակարգի փոփոխությունների շուրջ. «Ներկայացնենք իշխանությանը, պահանջները դնենք հստակ, ժամանակացույցի բերենք էս ամեն ինչը եւ եթե միասին պահանջենք, իշխանությունը չի կարող չընդունել»: Ի դեպ, Դաշնակցությունն առայժմ չի պատրաստվում կոալիցիայի մեջ մտնել Հանրապետականի հետ հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչից հետո: Դա իշխանությանը ներկայացրած 7 պահանջներից մեկն էր. «Եթե էդ 7 կետերի հետ կապված վաղն արձանագրվի գործընթաց, որ սկսում է էդ ուղղությամբ քայլեր իրական կատարվել, այո մենք կմտնենք ամենասերտ համագործակցության մեջ այդ ուժի հետ այդ ուժի հետ, լինի դա իշխանություն, թե ընդդիմություն: Եվ մեր գործընկերներին կոչ եմ անում վերադառնալ այդ դաշտ, չթողնել Դաշնակցությանը մենակ գնալ բանակցել իշխանության հետ»: