Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները Ալիևի հետ քննարկել են սահմանին տիրող իրավիճակը. Ազատություն

Քաղաքականություն
A2D174A3-3C79-4D22-8D5E-3DEB7FF25341_w640_r1_cx0_cy4_cw0_s

Այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում գրել է, որ Ալիևի հետ հանդիպմանն ակնկալում է լուրջ զրույց՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման նպատակով: Մինչ այդ հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե անհրաժեշտ է սկսել աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի,Մինսկիխմբի համանախագահներն արդեն հասկանում են, որ ժամանակն է սկսել աշխատանք՝ մեծ համաձայնության նպատակով: Ըստ Մամեդյարովի, այդ տեսակետն ունեն նաև համանախագահ երկրների ղեկավարները: Ադրբեջանի արտգործնախարարը, լրատվամիջոցների հաղորդմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքվում պաշտոնական հանդիպումներին ընդառաջ ասել է, թե Լաչինում, Քելբաջարում հայկական զորքեր չպետք է լինեն: «Պետք է սկսել լուրջ բանակցություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով», - հայտարարել է Մամեդյարովը` կրկին կիրառելով «օկուպացրած տարածքներ» արտահայտությունը: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում