Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանը կոչ է անում շարունակել պայքարը

Քաղաքականություն
himnadir-xorhrdaran

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիի սպանդին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ. Հայաստանի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց վարքով շարունակում են ապացուցել սեփական ժողովրդին, որ ընդամենը ապազգային, կամազուրկ և ապիկար նոր-գաղութային վարչակազմ են: Մի ամբողջ ընտանիքի երեք սերունդ սեփական տան մեջ սպանդի է ենթարկվել: Ընտանիքի միակ ուղիղ ժառանգորդ է մնացել կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող մանկահասակ երեխան: Այդ հիմքով ամբողջ ազգը խնամակալության իրավունք է ձեռք բերել նրա նկատմամբ և հարազատի նման ընդունել ու կրում է նրա և նրա ընտանիքի ցավն ու կորուստը: Մինչդեռ գործող ռեժիմը, անտեսելով մեր ժողովրդի զգացմունքներն ու իրավունքները, և, վախենալով իր օտար տիրոջից, անգամ սուգ չի հայտարարել երկրում: Ավելին, սգացող ժովոդրդի նկատմամբ Գյումրիում և Երևանում իրականացված երեկվա զանգվածային  բռնությունները վկայում են իրավապահ համակարգի ՝ սեփական ժողովրդից  ունեցած խորքային օտարացումը և բացահայտում նրա  ոչ յուրային, այլ նոր-գաղութային  էությունը: Ի տարբերություն վարչակազմի, մեր ժողովուրդը հերթական անգամ հերքում է իր անկամության մասին տարածվող հերյուրանքները, ցացաբերելով ազգային և մարդկային բարձր արժանապատվություն, ինչպես նաև իր ինքնիշխանության  համար պայքարելու կամք ու վճռականություն՝ պահանջելով կասկածյալին հանձնել հայկական կողմին: Կոչ ենք անում հաստատակամ շարունակել դիմադրության ինքնակազմակերպումը և պայքարը: Մենք ենք տերը մեր երկրի…. 16 հունվար 2015, Երևան