Բախումների հետևանքով Գյումրի ԲԿ է տեղափոխվել 14 մարդ, 9-ը քաղաքացիական անձ և 5 ոստիկան (տեսանյութ)

Tsayg.am

Գյումրիում գործող ՌԴ հյուպատոսարան շարժված բողոքի մասնակիցների և ոստիկանության մեջ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածները տեղափոխվել են Գյումրի ԲԿ: Առաջին քաղաքացին ընդունվել է 20:15-ին: Ընդհանուր հաշվով 14 մարդ է տուժել: 9-ը քաղաքացիական անձ և 5 ոստիկան: Քաղաքացիական անձինք գրեթե բոլորը ստացել են քերծվածքներ և թեթև վնասվածքներ:

Բոլորը հետազոտվել են, ստացել առաջին բուժօգնություն և գնացել տուն: Հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չի զգացվել: Բժիշկները ծանր են գնահատում ոստիկանների վիճակը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել գանգի տրավմաներով: 2 ոստիկան արդեն անցել է համակարգչային տոմոգրաֆիա:

Մեկի մոտ ախտորոշվել է գանգի ոսկորի կոտրվածք և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բուժօգնության դիմած քաղաքացիներից մեկն ունեցել է այրվածք: