Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանի նամակը վարչապետին. Արարատը՝ որպես մշակութային ժառանգություն

Մշակույթ Հասարակություն
Ararat-1

Հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ներկայացուցչական ցուցակում մշակութային ժառանգություն ներառելու վերաբերյալ հայտ ներկայացնելու իրավունքը պատկանում է համապատասխան կոնվենցիայի անդամ երկրների կառավարություններին, հիմք ընդունելով, որ հայ ժողովրդի բնօրրանի և հազարամյակների ընթացքի խորհրդանիշ Արարատ լեռան շուրջն է ձևավորվել հայկական քաղաքակրթությունը, որի ազդեցությունը մեր մենթալիտետի վրա բացառիկ է, ինչը և հիմք է հանդիսանում, որպես հայկական մշակութային ժառանգություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկում գրանցում ստանալու համար՝ այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պաշտոնական հայտ ներկայացնել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառելու Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթ Արարատ լեռը որպես հայկական մշակութային ժառանգություն:   ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն