Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանն ու մարդու իրավունքները (տեսանյութ)

Քաղաքականություն
4_tLxkLFXv4

«Այս տարվա ընթացքում մեծ ցնցում էր Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում։ Սրանով իշխանությունը ցույց տվեց, որ մարդու իրավունքներն իր համար զրո են»,-«Մարդու իրավունքները Հայաստանում. 2014-ի գնահատականը» թեմայով Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1+-ի հեռուստատաղավարում ուղիղ հեռարձակմամբ բանավեճի ժամանակ նշել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նույն համատեքստում նա նաև մատնանշեց Շանթ Հարությունյանի դատավճիռը, Նախախորհրդարանի անդամների հանդեպ դաժան հաշվեհարդարը, ծեծ, մեքենաների հրկիզում և այլն։ Ավետիք Իշխանյանը չի կարողանում որևէ դրական որոշում մտաբերել, որը վերջին տարիներին տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կարծիքով՝ մեր երկրի իշխանությունները չեն կարողանում հասկանալ մարդու իրավունքների կարևորությունը։ «Հայաստանի կարգի երկրում, իմ հայրենիքում, մեկ քաղբանտարկյալն էլ շատ է»,-շեշտել է նա։ Անդրադառնալով այն փաստին, որ քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներին, Ազգային ժողովում մի քանի պատգամավոր է ներկա եղել, պարոն Հարությունյանը ասել է. «Եթե Նոր տարի լիներ, կամ մեկի ծնունդը, հաստատ ավելի շատ մարդ կլիներ»։ «Այնպիսի տպավորություն է, որ երկու տարբեր իրականություն ունենք. օրենքները մշակվում են, գուցե որոշ չափով գործում էլ են, բայց այդ օրենքների համատարած խախտումներին ադեկվատ արձագանք կարծես թե չի լինում»,- նշել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը։ Նրա գնահատմամբ՝ մարդու իրավունքների կայուն- վատ վիճակ ունենք։ «Այս խնդիրների լուծման առումով չընտրված նախագահ Սերժ Սարգսյանից շատ բան սպասել պետք չի»,-շեշտել է է տիկին Այվազյանը։