Հայաստանի կոմունիստները համագումար են անում

Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը: Այսօր նաեւ Հայաստանի խորհրդայնացման օրն է։ Ավագ կոմունիստներին ողջունեցին  պիոներները՝ կարմիր դրոշներով եւ վզկապներով։ Համագումարին մասնակցում էին 378  պատվիրակ։  ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը հայտարարեց, թե անհիմն են այն խոսքերը, որ կոմկուսը հետեւորդներ չունի։ Եւ իբրեւ ապացույց 12 երիտասարդի հանձնեց կուսակցական տոմսեր։ Նրանք հիմնականում մարզերից են։

Անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցությանը՝ Տաճատ Սարգսյանը եւս մեկ անգամ ողջունեց այդ որոշումը, ընդգծելով՝ չնայած ՀՀ իշխանությունների հետ ունեն տարաձայնություններ, բայց այդ ողջունել եւ ողջունելու են։

ԵՏՄ-ն, ըստ նրա, միութենական պետության վերականգնման տարբերակ է։

 

 

The 39th Congress of Communist Party of Armenia

 

The 39th Congress of Communist Party of Armenia

The 39th Congress of Communist Party of Armenia