Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մյուս տարի համացանցում «.հայ» հայատառ դոմեն կհայտնվի (տեսանյութ)

Քաղաքականություն
8c224ad0ebd6051db605d921dd1772c9

«ICANN» կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել գրանցել համացանցային «հայ» նոր դոմենային անունը, ինչը հնարավորություն կտա այսուհետև համացանցում տեղեկատվություն տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ։ «Ինտերնետային հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղլյանը սա համարում է մեծ ձեռքբերում և նկատում, որ հայատառ դոմենի օգտագործումը կարող է դառնալ սփյուռքը և Հայաստանը իրար կապող կարևոր գործիք: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես ընդգծում է հայատառ դոմենի կիրառության կարևորությունը : «Հարձակումներ ,իհարկե, կլինեն, բայց այսօր աշխարհում վիրուսային խոշոր համակարգեր ներդնելու մեխանիզմներին մի քանի երկրներ են տիրապետում, որոնց թվում Ադրբեջանը հաստատ չկա».- ասաց նա։   Հայատառ դոմենը վերջնականապես կկիառվի արդեն մյուս տարի: