Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննախադեպ քվեարկություն ԱԺ-ում մեկ օրվա ընթացքում (տեսանյութ)

Քաղաքականություն
ce6117347f5e7af6cdd659f344d2ba5f

ԱԺ արտահերթ նիստը  քսան րոպեով ընդմիջվեց: Ընդմիջում խնդրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քվեարկության մասին: Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ օրինագիծը խնդրահարույց է եւ իրենք դեմ են: Ընդմիջումից հետո ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ երկրում իրավական պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է եւ մարդու անձնական տվյալները կարող են արտահոսել արտերկիր, ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը: 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը չանցավ: Երկրորդն էլ չանցավ 57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը եւս չընդունվեց: ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած սա արդեն երկրորդ օրինագիծն էր, որ չընդունվեց: Դահլիճում հնչեցին ծափեր: «Երբեմն էլ պետք է առիթ տամ, որ ծափեր էլ լինեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչ այդ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս օրինագծին, քանի որ հակասահմանադրական է, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սա թալան է, իրենք դեմ են թալանին, այդ պատճառով էլ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: «Այսինքն, քվերակության չդնե՞մ: Կողմնակից եք նախորդ օրենքը ուժի մեջ մնա»,- նկատեց Գալուստ Սահակյանը: