Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՎԱՌԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՏՈՒՆ

Մարզեր

«Հայկական հաբիթաթ»-Գավառի քաղաքապետարան համագործակցության շնորհիվ այս տարի Գավառ քաղաքում բնակարանամուտ կնշեն 24 ընտանիք:

Ինչպես նշեց Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարինե Մանուկյանը, «Հայկական հաբիթաթ»-ը բնակարանազուրկ ընտանիքներին ընտրելուց հետո նրանց տրամադրելու է 7000 ԱՄՆ դոլարի շինանյութ, իսկ շինարարական աշխատանքներում ներգրավվելու են այդ ընտանիքների անդամները: Վարկը տրամադրվում է անտոկոս եւ մարվելու է 7-20 տարիների ընթացքում:

Նա հավելեց նաեւ, իրենց դիմել են ավելի քան 100 կարիքավոր ընտանիքներ, սակայն առայժմ ընտրվել են 24-ը, քանի որ «Հայկական հաբիթաթ»-ը հնարավորություն ունի կառուցել եւ ավարտել մեկ կիսակառույց բազմաբնակարան շենք: Ծրագրի արդյունավետության դեպքում մյուսների պահանջը հնարավոր կլինի բավարարել եկող տարիների ընթացքում: Ըստ երկկողմ պայմանավորվածության` ծրագրում ընդգրկված ընտանիքները բնակարանամուտ կնշեն 2006 թ. սեպտեմբերի 15-ին:

Գավառի «Քյավառ» Հ/Ը