Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17-ամյա աղջիկը գողություն կատարելու նպատակով տուն էր մտել պատուհանով

Հասարակություն
index12

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին և նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին: Պարզվել է, որ Գոհար Ա.-ն օգոստոսի վերջերին պատուհանը հրել բացելով՝ մուտք է գործել Արմավիր քաղաքի տներից մեկը և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային և էլեկտրական սարքավորումներ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս: Տանտերը գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել: Ոստիկանները նրանից հաղորդում են ընդունել: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն: