Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՎԱՆԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է

Մարզեր

«Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից տեղեկացնում են, որ 2006 թ. մարտի 23-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1898, 15 մ բարձրության վրա, ինչը 39 սմ-ով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Նույն աղբյուրի համաձայն, 2006 թ. փետրվարի 23-ին Սեւանա լիճը 1898.12 մ բարձրության վրա, ինչը 3 սմ-ով պակաս է այսօրվա նիշից: Կապված առաջիկա ձնհալի եւ վարարումների հետ` սպասվում է լճի մակարդակի շոշափելի բարձրացում:

«ԼՃԱՓԸ» 15 ՏԱՐԵԿԱՆ Է

ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցած «Լճափ» կամավորական ջոկատի 15 տարեկան է: Տարելիցի առթիվ Գեղարքունիքի մարզպետի պատվոգրին արժանացան ջոկատի 46 նախկին մարտիկներ: Ինչպես նշեց Գավառի զինվորական կոմիսար Խաժակ Սուչյանը` «Լճափ» ջոկատին 1991 թ. մարտ ամսից անդամագրվել են Գավառի տարածքի բնակավայրերի 73 կամավորներ, որոնցից 8-ը զոհվել են մարտի դաշտերում, իսկ մի մասը` վիրավորվել:

Ջոկատը մասնակցել է Ճամբարակի, Մարտակերտի, Քարվաճառի եւ Աղդամի ուղղություններում: Պատվոգրերը ազատամարտիկներին է հանձնել Գեղարքունիքի մարզպետ Ս. Բարսեղյանը:

Գավառի «Քյավառ» Հ/Ը