Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Մարզեր

Ի «ուրախություն» անապահով ընտանիքների այս տարի ընդլայնվել է սոցիալական ծառայության գործառույթները:Նախորդ տարիներին անապահով ընտանիք կարող էին համարվել եւ անապահովության նպաստից օգտվել 34.00 սահմանական միավոր ունեցող ընտանիքները: Այս տարվանից սահմանական միավորը իջեցվել է 33-ի, որն էլ հնարավորություն տվեց ավելի շատ թվով ընտանիքների ընդգրկվել նպաստառուների ցուցակում:

«Այսուհետ յուրաքանչյուր նպաստառու ընտանիք նախկին 6000-ի փոխարեն կստանա 7000 դրամ»,-ասում է Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Զինավոր Սարգսյանը:

Նշենք,որ այս «բացառիկ» հնարավորությունից օգտվում են աբովյանցի 2858 ընտանիքներ` նախկին 2750-ի փոխարեն:

Աբովյանի «Աբովյան Հ/Ը