Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՍՈՒՆ ՔԱՆԴԱԿՆԵՐ

Մշակույթ

Սեր, հումոր, չարաճճիություն եւ անսպառ երեւակայություն, այս ամենն առկա է երիտասարդ արվեստագետ Մարգարիտա Մատուլյանի ստեղծագործություններում: Այսօր Երեւանի գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ եւ Թով Բոյաջյան» ցուցասրահում բացվել է քանդակագործի առաջին անհատական ցուցահանդեսը: գեղարվեստի Ակադեմիայի ուսանողուհին 15 մետաղյա արձանիկների քանդակներ էր ներկայացրել, որոնց յուրաքանչյուրի ստեղծումը, իր իսկ ասելով, կապված է առօրյա խնդիրների, ուրախությունների, տխրությունների, ինչու չէ նաեւ հիասթափությունների հետ: Հայրը` նկարիչ Տիգրան Մատուլյանը ուրախ է, որ դստեր մոտ ստեղծագործելու ցանկություն կա. «Ամենադժվարը նա չէ, որ ես այդ ամենը ներկայացնում եմ, այլ այն որ նա ստեղծում է դրանք»:

«Արվեստը բոլոր ժամանակների համար եղել է կրթության զարգացման օրրան», -ասում է նկարիչ Մուշեղ Մխիթարյանը` կարեւորելով երիտասարդների սերը դեպի արվեստը: Ըստ նրա` կարեւոր է, որ արվեստի օջախները գործում են անկախ քաղաքական եւ սոցիալական իրավիճակներից, քանի որ դա է ազգի հիմքը եւ աշխարհին ներկայանալու առաջնապայմանը: Մարգարիտայի ցուցահանդեսի վերաբերյալ նշում է . «Մանկուց եմ ճանաչում, գժուկ է, պրպտող միտք ունի եւ շատ առաջ կգնա»: