Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՅՈՒՄՐԻ ՉԱՅԸ» ԾՐԱԳՐԻՑ ԴՈՒՐՍ

Մարզեր

Կառավարությունն այս տարի Շիրակի մարզի հեղեղատարների մաքրման համար գումարներ հատկացրեց, բայց «Գյումրի չայը» ծրագրում չընդգրկվեց: Սելավատարում աղբի կուտակումներն հանգեցրել են թունելի իրական չափերի փոփոխության: Արդյունքում՝ արտաքին հոսքի ջրերը կարող են հունից դուրս գալ ու հեղեղումների լուրջ պատճառ դառնալ: Հնարավոր հեղեղումների մասին ահազանգում են մասնագետները, մտահոգված են նաեւ սելավատարի հարակից տարածքի բնակիչները: Իսկ իշխանությունները վերստին փաստում են՝ այդ նպատակի համար բյուջեում ազատ միջոցներ չկան: Ըստ նրանց, սելավատարում կապիտալ վերանորոգման ու մաքրման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ է մի քանի միլիոն դրամ:

Ըստ Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանի, դա քաղաքապետարանի խնդիրն է, եւ վերջինս պետք է համայնքային բյուջեից գումարներ տրամադրի սելավատարի մաքրման աշխատանքների համար: Քաղաքապետարանն իր հերթին ասում է, որ համայքային բյուջեն թույլ չի տալիս նման աշխատանքներ կատարել եւ հարկավոր է պետական աջակցություն: Լավագույն դեպքում, ինչպես անցած տարիներին, սելավատարի մաքրման ուղղությամբ կտարվեն միայն մասնակի աշխատանքներ:

Գյումրիի «Ցայգ» Հ/ Ը