Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԻՏԱԿԸ ԴԵՌ ՑՆՑՎՈՒՄ Է

Մարզեր

Սպիտակի օջախային գոտում մարտ ամսվա 22 օրերի ընթացքում տեղի են ունեցել 6 թույլ ցնցումներ: Երկրաշարժերը գրանցվել են մասնավորապես Սպիտակի օջախային գոտու հյուսիս արեւմտյան մասում, որտեղ էպիկենտրոնների խորությունն ամենամեծն է: Ցնցումները տատանվել են 3-4 բալի սահմաններում: Ըստ ՍՊԱԾ ՀԲ տնօրեն Սերգեյ Նազարեթյանի, այս ցնցումներից կարելի է եզրակացնել, որ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի հետցնցումային գործընթացը դեռեւս շարունակվում է: Նույն ծառայության տեղեկատվության համաձայն, բացի Սպիտակի օջախային գոտուց այս ամսվա ընթացքում ցնցումներ են գրանցվել նաեւ Ջավախքում եւ Էրզրումում:

Սեյսմաբանների հավաստմամբ` 1 ամսվա ընթացքում նման քանակի ցնցումներ տարածաշրջանում վերջին մի քանի տարիների ընթացքում չէին գրանցվել : Ի դեպ, չեն բացառվում, որ Սպիտակի գոտում թույլ ցնցումները առաջիկայում եւս շարունակվեն:

Գյումրիի «Ցայգ» Հ/Ը