Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորների ու ծնողների հանդիպումը՝ բանակային կորպուսի ղեկավարության հետ (տեսանյութ)

Պաշտոնական
կոտայք

ՀՀ Կոտայքի մարզպետի և ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել է շուրջ 50 զինվորների ու նրանց ծնողների հանդիպումը մարզի և բանակային համապատասխան կորպուսի ղեկավարության հետ: Հանդիպումն ուղեկցվել է տոնական հանդիսավոր միջոցառումով: Մարզպետարանում կազմակերպված հանդիսությանը մասնակցել են նաև մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարզերի պատմա-մշակութային արժեքներն ու ավանդույթները ներկայացնող էլեկտրոնային-շնորհանդես և ցուցադրվել ՀՀ Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի մասին պատմող տեսանյութ: Ելույթներով հանդես են եկել նաև մի շարք զինվորներ և ծնողներ, ովքեր իրենց խոսքում դրական են գնահատել զինվորական ծառայության կազմակերպման բոլոր դրսևորումներն ու փաստել նմանատիպ ձևաչափով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Ամփոփիչ խոսքով ներկաներին է դիմել նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օ. Գասպարյանը` իրենց զավակների բարեխիղճ ծառայության համար շնորհակալական խոսք հղել նրանց ծնողներին ու անդրադրաձ կատարել մարզի ղեկավարության հետ հետագա համագործակցության ուղղություններին: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել զինվորների խարխուսման և նրանց ծնողներին շնորհակալական նամակների փոխանցման արարողություն: Տեսանյութը` ստորեւ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին