Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արվեստանոցը կվերածվի կահույքի արտադրամասի՞ (տեսանյութ)

Հասարակություն
qandak

Գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավար Լեւոն Իգիթյանի որոշումը քննարկման առարկա է դարձել Հանրային խորհրդում։ Նա որոշել է՝ կենտրոնի քանդակի բաժնի արվեստանոցը Սարյան 27 հասցեից պետք է տեղափոխվի։ «Պարոն Իգիթյանն ասել է, պետք է դուրս գաս, որ արտադրության ցեխ ենք դնելու աթոռ սեղանի»,- ասաց քանդակի բաժնի մանկավարժ Հրաչյա Համբարձումյանը։ Երիտասարդ քանդակագործը ինքն է դիմել հանրային խորհուրդ՝ հարցը մշակույթի հանձնաժողովում քննարկելու համար։ Քննարկմանը ներկա Լեւոն Իգիթյանը նշեց. «Պատկերացրեք մի դպրոց տարին սկսում է դպրոցում ռեմոնտ են անում, ուսուցչին ասում են, որ դու ներքեւում պետք է պարապես, սա համազգային քննարկման խնդիր չի դառնում»։ Կարճ ժամանակ անց Լեւոն Իգիթյանը հեռացավ՝ նշելով, որ կարեւոր հանդիպում ունի։ Հայտարարեց, թե իր փոխարեն հարցերին կպատասխանի կենտրոնի ուսումնական աշխատանքների պատասխանատու Էմմա Ասատրյանը։ «Մենք ուզում ենք արհեստանոցը պահպանեք նորոգելով, ջեռուցելով»։ Սա առաջացրեց երիտասարդ քանդակագործի վրդովմունքը. «Ինչքան կարելի է սուտ ասել, հազար ներողություն լկտիությանն է չափ կա, մարդը կանգնում ասում է արտադրամաս է ստեղ լինելու, գոնե կարդացեք, իմացեք ուր եք եկել»։ Վերանորոգումը տարածքում իրականացվում է փուլ առ փուլ եւ հնարավոր է մեկ տարվա ընթացքում նոր ավարտվի։ Քննարկմանը մի քանի առաջարկ ներկայացվեց, մասնավորապես տարածքը նորոգել եւ վերադարձնել քանդակի բաժնին։ Վերջնական որոշումը կկայացվի երեքից չորս օրվա ընթացքում։