Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով դեմ է սահմանադրական բարեփոխումներին, չի ցավում Հայաստանի համար. ՀՅԴ անդամ (տեսանյութ)

Քաղաքականություն
f1bbab0a9d85c8445df4f0dc129bb192

«Մենք ունենք պատմական առիթ՝ երկիրը դնելու ճիշտ ուղու վրա»,- խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Նա համոզված է, որ այն մարդիկ, ովքեր ցավում են Հայաստանի համար, չեն կարող ՍԴ փոփոխություններին կողմնակից չլինել։ Այն համոզումը, թե Սահմանադրական բարեփոխումներով Սերժ Սարգսյանը պատրաստվում է պահպանել իր իշխանությունը, Հրանտ Մարգարյանի համար ծիծաղելի են. «Իշխանությունները արդեն վերարտադրվել են գործող սահմանադրությամբ։ Ինչպե՞ս կարելի է ասել, որ սահմանադրությունը փոխում են վերարտադրվելու համար։ Ինչի՞ մասին է խոսքը»։ Հրանտ Մարգարյանի պնդմամբ, հակառակը, սահմանադրության փոփոխությունը կանխելու է իշխանության վերարտադրությունը. «Կանխելու է նաեւ այն, որ այս երկրում որեւէ մեկը կարողանա ստեղծել անձնական իշխանություն, որովհետեւ համակարգային այս փոփոխությունները բերելու են իրական ժողովրդավարության»։