Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է դասախոսների պահանջին (տեսանյութ)

Հասարակություն
0dcd865ee0d64c6374ae53adf9d6ccd8

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել, ներկայացնել համապատասխան իրավական ակտ եւ փոփոխություն կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում՝ «Հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնել նաև այն անձին, ով համատեղությամբ աշխատում է բուհում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս մասին հայտնեց կառավարության նիստում։ Վարչապետին դիմել էին  բուհերի երիտասարդ դասախոսները, ովքեր ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը համատեղում էին ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ՝ մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի 2 աշխատավայրերից կատարման պարտավորությունների առնչությամբ։ Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի պատասխանին՝ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի երիտասարդ դասախոս Արսեն Թավադյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին ոգևորող լուր է: Սա ցույց է տալիս, որ իրականում խնդիրը բավականին սուր է, և իսկապես մեծ թվով դասախոսների համար կարևորություն է ներկայացնում: Հուսով եմ՝ լուծումն արագ կլինի, քանի որ Օրենքով սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու վերջնաժամկետ դեկտեմբերի 25-ն է դրված»: Հիշեցնենք՝ Արսեն Թավադյանն այն դասախոսներից էր, որոնք նամակով դիմել էին վարչապետին։