Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի Կապույտ մզկիթը պահպանվել է շնորհիվ Եղիշե Չարենցի (տեսանյութ)

Հասարակություն
g-k-camii-ermenistan-1f81d82-1

«Գրեթե 300 տարի առաջ Հուսեյն Ալի Խանի պատվերով կառուցված 7000 քմ ընդհանուր մակերեսով Երևանի Կապույտ մզկիթը պահպանվել է շնորհիվ հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի»,-պատմում է արդեն 15 տարի մզկիթում աշխատող, ազգությամբ հայ Լենա Գևորգյանը։ Հայաստանի անկախացմանը զուգահեռ՝ անկախացավ նաև Կապույտ մզկիթը, որը 9 մահմեդական հոգեւոր կառույցներից միակն էր, որ պահպանվեց խորհրդային տարիներին: Այն այսօր ծառայում է որպես մահմեդական աղոթատեղի՝ Հայաստանում բնակակվող 4-5 հազար իրանցիների համար։ Կապույտ մզկիթի պատերին կարող ենք կարդալ Ղուրանից հատվածներ՝ կապույտ և կանաչ գույներով՝ այն իրանցիների և ընդհանրապես Իսլամում ընդունված երանգն է։ Մզկիթում հայ-իրանական մշակույթների երկխոսության խորհրդանիշն են գործող ցուցասրահները, որտեղ ներկայացված են նաեւ Իրանում հայկական եկեղեցիները։ Երևանի Կապույտ մզկիթը խորհրդային տարիներին իմամ, այսինքն՝ հոգեւոր առաջնորդ չուներ։ Սակայն Թեհրանն ականջալուր լինելով տեղի իրանցիների խնդրանքին՝ Հայաստան է գործուղում իմամ Հաջի աղա Շաջանին, ով մեծ հարգանքով է խոսում քրիստոնյաների և հայերի մասին. «Մեր Ղուրանի մեջ գրված է, որ կրոնների մեջ ամենաբարին Քրիստոնեությունն է, անգամ պատմականորեն քրիստոնյաների և մուսուլմանների, հատկապես շիաների հարաբերությունները միշտ էլ հիանալի են եղել»,- ասում է իմամը։ Մանրամասները ` տեսանյութում