Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանին երաշտ է սպառնում

Հասարակություն
24501039854340163b006db90fe41813

Կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանում կանխատեսվում է ջրի պակաս։ Կլիմայի փոփոխությամբ կնկատվի հողի խոնավության նվազում, վնասատու միջատների ավելացում, արոտավայրերի կրճատում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի փորձագետ Արամ Գաբրիելյանը։ Մասնագետի խոսքով` կլիմայի փոփոխությունից ամենաշատը կտուժի գյուղատնտեսությունը. «Հայաստանում կանխատեսվում է չորայնության աճ, որը բնականաբար անդրադառնալու է էկոհամակարգի վրա և տնտեսության մի շարք ոլորտներ կդառնան խոցելի»,- ասաց Արամ Գաբրիելյանն ու հավելեց` մեր երկրի առջև ծառացած հիմնական ռիսկերի թվում են նաև հողի անապատացումը և երաշտը: Կլիմայի փոփոխության կոնվենցիայի փորձագետի տվյալներով` 1953-2012 թվականների ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը Հայաստանում աճել է 1.03 աստիճանով: Գաբրիելյանի փոխանցմամբ` ըստ ուսումնասիրությունների, նշված ժամանակահատվածում երկրում նկատվել նաև տեղումների քանակի 10% կրճատում.«Կլիմայի փոփոխությունն ուղղակի ազդեցություն է ունենում բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների վրա», - շեշտեց նա: Միաժամանակ Արամ Գաբրելյանն ընդգծեց, որ կլիմայական կանխատեսումներով մինչև 2030 թվականն օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 1-1.2 աստիճանով.«Գլոբալ տաքացումը Հայաստանի վրա մի փոքր բարձր` 20- 30 տոկոսով ավելի է լինելու և դա պայմանավորված է մեր երկրի աշխարհագրական դիրքով», - պարզաբանեց կլիմայի փոփոխության կոնվենցիայի փորձագետ Արամ Գաբրիելյանը: