Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակը հանդես է գալիս նոր 6 կետանոց առաջարկով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
melkumyan

ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը միասնական պահանջ են ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Պահանջը բաղկացած է 6 կետերից։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ սա պաշտոնական առաջարկ-պահանջ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կանխելու վերաբերյալ։ 1. Էլեկտրացանցերում առաջացած 17 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքի 1/3-ը պետք է մարի պետությունը 2. 3-4 տոկոսով կրճատել էլցանցերում տեխնիկական կորուստները 3. սակագնի մեջ վերանայել արտադրող կայանների ամորտիզացիայի եւ մաշվածության խնդիրը 4. էներգահամակարգում ֆինասական ներդրումները պետք է ազատվեն հարկերից 5. վերաիմաստավորել եւ սահմանել թույլատրելի շահույթի չափը 6. էլցանցեր-արտադրող կայաններ հարաբերություններում իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր   Առավել մանրամասն տեսանյութով՝ քիչ ուշ