Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աֆրիկյանների ակումբ չէ, պատմությունը մի խեղեք». քննարկում (տեսանյութ)

Հասարակություն
nkar

«Թրանսփարարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այսօր կազմակերպել է հանրային միջոցառում՝քննարկելու Երեւան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին առնչվող հիմնախնդիրները։ Ճարտարապետ, Աֆրիկյանների տան ապամոնտաժման նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը իր ելույթում բորբոքվեց. «Անընդհատ ասում եք՝ Աֆրիկյանների ակումբ: Աֆրիկյանների ակումբ չէ, պատմությունը մի խեղեք, եթե պայքարում եք: Էդ շենքն ունի պատմություն, ստեր անելով հնարավոր չէ գործն առաջ տանել: Խորհրդային տարիներին, երբ ուզում էին ձեռք տալ էդ շենքին, ասում էին՝ պոռնկատուն է եղել։ Դուք գտնում եք, որ զաբոռներին խփելը նորմա՞լ է, ու չէիք թողնում, որ շենքը ապամոնտաժվեր, ես չգիտեմ ինչ ասեմ։ Եթե դուք քաղաքաշինությունից ոչինչ չեք հասկանում, ես ձեզ ի՞նչ բացատրեմ»։   Քննարկումը՝ ստորեւ ներկայացվող տեսանյութում