Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զախարյանը բացատրեց՝ ինչպես ենք Վրաստանից հոսանք գնել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
eqspo1

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կրկնեց այն, ինչ ամիսներ շարունակ հայտարարում էին Էլեկտրաէներգիայի աակագների բարձրացման կողմնակիցները։ «Այս գործընթացը՝ սակագնի բարձրացումը անխուսափելի է, որովհետև դրանով է պայմանավորված Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգահամակարգերի հետագա կայուն աշխատանքը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը՝ միաժամանակ շեշտելով, թե սակագների բարձրացումը հաճելի գործ չէ: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշել է, որ արդեն օգոստոսի 1ից սակագինը կբարձրանա 3,5 դրամով: “Energy Week 2014” EXPO opened at the Moscow House in Yerevan “Energy Week 2014” EXPO opened at the Moscow House in Yerevan “Energy Week 2014” EXPO opened at the Moscow House in Yerevan   Երվանդ Զախարյանը թյուրիմացույթուն համարեց այն հայտարարությունը, թե Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում։   Այսօր նա փորձեց, իր խոսքերով, շատ պարզ բացատրել այդ պնդումը. «Սկսած 2009թ. Հայաստանը Իրանից գազ է ստանում և դրա դիմաց ապահովում էլեկտրաէներգիայով։ 2009թ.-ից առ այսօր մոտավորապես 2 մլրդ խորանարդ մետր գազ է ստացվել և փոխարենն ապահովվել է 6 մլրդ կիլովատտ/ ժամ էլեկտրաէներգիա՝ 1-3 հարաբերակցությամբ։ Այդ ընթացքում եղել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, որպեսզի մենք ստացված գազի դիմաց Իրանին ամբողջությամբ կարողանանք ապահովել էլեկտրաէներգիայով, այդ վերանորոգման աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է եղել որոշակի էլեկտրաէներգիա Վրաստանից վերցնել։ Այդ գործընթացները տեղի են ունեցել յուրաքանչյուրն առանձին բանակցություններով, դա ծրագրային բնույթ չի կրում ։ Տարեկանը ընդամենը 50-60 մլն էլեկտրաէներգիա ենք վերցրել, ի՞նչ գնման մասին է խոսքը, դրանք բոլորը շահարկումներ են և իրականությանը չեն համապատասխանում»,- ընդգծեց նախարարը։ Երվանդ Զախարյանն անդրադարձավ նաեւ Մեծամորի ատոմակայանին։ Նրա խոսքերով՝ նախնական հաշվարկներով Ատոմակայանի կապիտալ նորոգումը կարժենա շուրջ 300 մլն դոլար և կտևի վեց ամիս. «Ավելի կոնկրետ ժամկետները կճշտվեն և աշխատանքներում որոշակի փոփոխություններ կմտնեն ատոմակայանի կանգնեցնելուց և ռեակտորը բացելուց հետո»,- ասաց նախարարը՝ հավելելով. «Կառավարությունը ծրագիր ունի, որպեսզի մոտակա 3-4 տարիների ընթացքում մենք կարողանանք կառուցել Երևանի ջերմաէլեկտրակայանի երկրորդ բլոկը, որը ավելի հարմար սակագներ է նախատեսում և մեզ ձեռնտու տարբերակ է»։