Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանավեճ. «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում» (տեսանյութ)

Քաղաքականություն
2af61dcd9742b34d0f4de18e98ede67a

Հունիսի 10-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում» թեմայով: Բանախոսներն են ՝ Աղասի Ենոքյանը՝ Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, Կիրո Մանոյան՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ, Լեւոն Մելիք-Շահնազարյանը՝ քաղաքագետ, Արամ Գ. Սարգսյան՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բավնավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: