Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցում են բանտարկյալ կանայք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
44444

Մայիսյան տոներին ընդառաջ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է սպորտային միջոցառումներ «Աբովյան» ՔԿՀ- ի կանանց և անչափահաս տղաների համար։ Ազատությունից զրկված կանանց խոսքով՝ նման միջոցառումները հագեցնում են բանտարկյալ կանանց առօրյան. «Մենք միշտ էլ սպորտով զբաղվում ենք, պարապում ենք, սա օրն անցկացնելու և հետաքրքրացնելու համար է»,- ասաց արդեն 2 տարի ՔԿՀ- ում հայտնված Կարինեն։ Միջոցառումն անցկացվում է արդեն 5-րդ անգամ։ Նախարարության Մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պրազյանը վստահեցնում է, որ ծրագիրը լինելու է շարունակական. «Դեռ նոր ծրագրեր ենք մշակում բանտարկյալների համար, և նպատակն է, որ հետագայում այս մարդիկ ավելի հեշտ ինտեգրվեն քաղաքացիական կյանքին»։ Միջոցառման վերջում հաղթողներին տրվեցին անվանական պատվոգրեր և մրցանակներ։ «Աբովյան» ՔԿՀ–ին տրվեց մարզական գույք և համազգեստ»։   kanayq Ani 3