Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը կանցկացնի մեկ բաց մարզում

Սպորտ
sport-hajastani-havaqakan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 21-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ազգային թիմը մայիսի 27-ից մինչեւ հունիսի 6-ը երեք ընկերական հանդիպում է անցկացնելու: Մայիսի 27-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային թիմի հետ, մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոնում» հանդիպելու է Ալժիրի հավաքականին։ Հունիսի 6-ին Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում Գերմանիայի ազգային թիմը կհյուրընկալի Հայաստանին: Մայիսի 21-ին ժամը 17:30-ին Հայաստանի հավաքականի կանցկացնի առաջին եւ միակ բաց մարզումը։ Մայիսի 22-ին եւ 23-ին Բերնար Շալանդը նախատեսել է երկուական, մայիսի 24-ին՝ մեկ պարապմունք: