Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի մոտից 5 հոգի է տեղափոխվել հիվանդանոց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1111

Վերնիսաժի մոտ՝ Կինոյի տան մոտ հնչած կրակոցների վայրում ոստիկաններ են աշխատում։ Արյան հետքեր կան նաեւ Խանջյան-Արամի փողոցների խաչմերուկի նորակառույց շենքի տարածքում, որտեղ տեղակայված է «Prosgresstech Armenia» կազմակերպությունը։ «Խոսակցություններ կան, որ կրակոցները հնչել են այն բանից հետո, երբ երեք մեքենա կայանման խնդիր են ունեցել հենց այս ընկերության դարպասների մոտ։ Կռիվ է եղել, հետո կրակոցներ են հնչել՝ 5-6։ Վիրավորների մեջ մեկը շատ երիտասարդ է»,-ասաց Վերնիսաժի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։ vernisaj Շտապօգնության ծառայության պետ Թագուհի Ստեփանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք վիրավորներին  տեղափոխել  են  հիվանդանոց։ «Վիրավորները տեղափոխվել են առաջին հիվանդանոց։ Հիմնականում սրունքի, ոտքի հատվածներում են վիրավորվել».-ասաց նա։ vernisaj Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցից «Ա1+»-ին հայտնեցին, որ վիրավորների վիճակը գնահատվում է միջին ծանրության.« 4-ը տղամարդ են, մեկը՝ կին»,-ասացին հիվանդանոցի ընդունարանից։ Ի դեպ, ոստիկանությունը ավելի վաղ «Ա1+»-ին հայտնել էր, որ հրազենային վնասվածքներով վիրավորները երեքն են։ vernisaj vernisaj vernisaj