Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատավարձի չփոխանցված մասը հատկացվել է

Հասարակություն
Arsen-1

Դատական կարգադրիչների ապրիլ ամսվա աշխատավարձերն իրավասու պետական մարմնի կողմից թերի են հաշվարկվել. այն դժգոհություն է առաջացրել կարգադրիչների շրջանում: «Դատական դեպարտամենտում նկատել են խնդիրը, ինչն էլ իրավասու մարմնի հետ քննարկման արդյունքում շտկվել է: Գումարի մնացորդը վերադարձնելու հայտն արդեն ներակայցվել է համապատասխան նախարարություն: Այսինքն` նրանք շուտով պակասորդը փաստացի կստանան իրենց հաշիվներին»,-ասել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը` վստահեցնելով, որ խնդիրը եղել է սոսկ տեխնիկական: Արսեն Բաբայանն իր գործընկեր կարգադրիչներին կոչ է անում նման դեպքերում լիարժեք պատասխան ստանալու համար զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ աղբյուրներով խնդիրը բարձրացնելուց առաջ նախ հարցերն ու խնդիրները քննարկել վերադասների հետ այն պարզ պատճառով, որ ուղիղ աշխատանքն ավելի արագ է ստանում արդյունք: ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն