Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատամարտիկին թող չպաշտեն, այլ հարգեն». Վյաչեսլավ Շամիրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
iMs--ftR8V8

«Անկախ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից, հայերը պետք է հաճախ այցելեն Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեն զոհված ազատամարտիկներին, քանի որ նման քայլերով բարձրանում է ազգի մարտական ոգին»,- կարծում է ազատամարտիկ Վյաչեսլավ Շամիրյանը։ Ու թեև նա պատերազմ չի ուզում, սակայն վստահեցնում է՝ հարկ եղած դեպքում ոտքի կկանգնի հակառակորդի դեմ և համոզված է, որ անգամ ծանր սոցիալական պայմաններում գտնվող ազատամարտիկն էլ կկռվի իր ազգի համար, քանի որ նրանց պահանջը մեկն է. «Գոնե մի շնորհակալական խոսքի են ուզում արժանանան, ոչ մի բան՝ աշխատանք ու շնորհակալական խոսք, չպաշտեն, այլ հարգեն»։ Ազատամարտիկը շարունակում է. «Մենք շրջապատված ենք թշնամիներով, մենք իրավունք չունենք թուլացնելու ուժը, եռանդն ու սերը դեպի հայրենիք»։ Ինչ վերաբերում է հայրենիքը պաշտպանելու երիտասարդ սերնդի պատրաստակամությանը, Վյաչեսլավ Շամիրյանը կարծում է, որ երիտասարդը պետք է դաստիարակվի ընտանիքից. «Ես համոզված եմ, որ մեր երիտասարդները պատրաստ են, եթե այլ կերպ մտածենք, չպիտի գոյատևենք»։