Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյան. Կենսաթոշակային բարեփոխումները կիրականացվեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
hovik-abrahamyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր: «Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և դրսևորելու ենք քաղաքական կամք՝ դրանք հաջողությամբ իրականացնելու համար: Այդ նպատակով շարունակելու ենք համագործակցությունը քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար: Իր հերթին, Բերնար Դը Ուխտը ևս կարևորել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և իրենց աջակցությունը հայտնել ծրագրի հաջող իրականացման գործում: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ իրենք ևս տեխնիկական առաջարկություններ են ներկայացրել Կենտրոնական բանկին՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Բերնար Դը Ուխտը նշել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է փոխգործակցել կառավարության հետ՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ հասարակության վստահության հետագա ամրապնդմանը նպաստելու համար: ՀՀ կառավարություն